Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական տիտղոսի պայքարի մասին։
««Չելսին» տիտղոսի համար պայքարում չէ։ Ես արդեն խոսել եմ այս մասին։ Մեզնից առաջ են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»», – մասնագետի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 12 խաղից հետո «Չելսին» 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։