Էմանուել Պետի․ «Չկար մի ֆուտբոլիստ, ով ինչ-որ բան կձեռնարկեր»

Էմանուել Պետին ասել է, որ ՊՍԺ-ի խաղը էմոցիաներ չի առաջացնում։

«Ֆուտբոլը զգացմունքների մասին է, և ես որևէ էմոցիա չեմ զգում ՊՍԺ-ին նայելիս: Ֆուտբոլիստներից ոչ մեկի նկատմամբ ոչ մի էմոցիա չեմ զգում։

Երբեմն ես շատ եմ ուզում հավատալ, որ ինչ-որ պահի ամեն ինչ իրենց օգտին կստացվի, որ Լուիս Էնրիկեի թիմը կայանալու է։ Բայց ես ոչ մի էմոցիաներ չեմ զգում։ Չկար մի ֆուտբոլիստ, ով ինչ-որ բան կձեռնարկեր։ Ես շատ ավելի ձանձրացա՝ նայելով ամբողջ թիմին:

Ես ՊՍԺ-ի երկրպագու կամ մրցակից չեմ, բայց ցանկանում եմ, որ ֆրանսիական թիմերը հաղթեն: Երբ ես մեկնաբանում եմ հանդիպումները, ես իսկական ֆրանսիացի եմ և լիովին աջակցում եմ ֆրանսիական ակումբներին։ Բայց ինձ չի հետաքրքրում ՊՍԺ-ի հանդիպումը, նույնիսկ Չեմպիոնների լիգայում»,- ասել է Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը։