Արնե Սլոտը` Պեպ Գվարդիոլայի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» իր գործընկեր Պեպ Գվարդիոլայի մասին։

Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում դեկտեմբերի 1-ին «Լիվերպուլը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին»։

«Ֆուտբոլում քիչ մարդիկ կան, ովքեր, երբ դիտում ես իրենց հանդիպումները, քեզ երբեք չեն վհատեցնում: «Բարսելոնայի» , «Բավարիայի» կամ Սիթիի 10 խաղերից 9-ը ուրախություն էին բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլ։ Այդ իսկ պատճառով ես սիրում եմ դիտել նրա թիմի խաղը»,- Թվիթերում Սլոտի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։