«Լիվերպուլի» ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի գա մինչև տարեվերջ

«Լիվերպուլի» աջ պաշտպան Քոնոր Բրեդլին չի օգնի թիմին առաջիկա հանդիպումներում։ Չորեքշաբթի օրը 21-ամյա ֆուտբոլիստը գոլային փոխանցում կատարեց Չեմպիոնների լիգայի «Ռեալի» հետ խաղում, սակայն չկարողացավ խաղալ մինչև եզրափակիչ սուլիչը, վնասվածք ստացավ և փոխարինվեց։

Rousing The Kop-ը հայտնում է, որ Բրեդլիի ապաքինումը կտևի առնվազն մեկ ամիս։ «Լիվերպուլը» հույս ունի, որ հյուսիսիռլանդացին խաղադաշտ կվերադառնա մինչև տարեվերջ։ Քոնոր Բրեդլին այս մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման։

«Ռեալի» դեմ խաղում գոլային փոխանցումը ֆուտբոլիստի առաջին արդյունավետ գործողությունն է մրցաշրջանի մեկնարկից ի վեր: Դեկտեմբերի 1-ին «Լիվերպուլը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։