Անգլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Սթիվ ՄակՄանամանը կիսվել է իր կարծիքով «արքայական» ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի դիրքի մասին։
Մադրիդի «Ռեալին» կենտրոնական հարձակվող է պետք. Մբապեն ինը համար չէ։ Նա կարող է խաղալ այս դիրքում, սակայն նրա ելույթն այս դիրքում զգալիորեն նվազել է։ Կիլիանը հաճույք է ստանում եզրում խաղալուց:
Նրանք պետք է պահեին Խոսելուին՝ կենտրոնում խաղալու համար»,- Մակմանամանի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։ Մբապպեն Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել ՊՍԺ-ից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ որպես ազատ գործակալ:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 12 հանդիպում է անցկացրել՝ դառնալով յոթ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։