«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան շարունակում է մնալ Իսպանիայի առաջնության թոփ-ակումբների տեսադաշտում։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, 23-ամյա վինգերը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» թիրախում։ Transfermarkt պորտալը Կվարացխելիայի շուկայական արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։
Վրացական և նեապոլիտանական ակումբի միջև գործող աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2027 թվականին։ Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Խվիչան մասնակցել է 13 հանդիպման։ Կիսապաշտպանը դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: