«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է «Կարմիր սատանաների» գլխավորությամբ եվրագավաթային խաղում իր առաջին հաղթանակը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա Լիգայի 5-րդ տուրի խաղում հաղթեց «Բոդյո-Գլիմտին» (3:2):
«Իհարկե, ես տեսնում եմ այն, ինչ տեսնում են բոլորը՝ լավ պահերը և դժվար պահերը: Վերջում ինչ-որ շփոթություն եղավ, երբ մենք փորձեցինք պահպանել հաղթական արդյունքը, բայց տղաները հիանալի գործեցին: Նրանք վազեցին, սեղմեցին մրցակցին, փորձեցին անել այն, ինչի վրա աշխատում էինք վերջին երեք օրերին, և մենք հաղթեցինք։
Լավ սկսեցինք, բայց հետո երկու երկու գոլ բաց թողեցինք։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես էին ֆուտբոլիստները փորձում խաղալ մեր խաղը։
Երբեմն մենք տիրում ենք գնդակին, բայց նախկինում խնդիրներ ենք ունեցել, երբ այն շատ հաճախ ենք տալիս հակառակորդին: Այժմ նպատակը գնդակը պահելն է։ Նրանք իսկապես փորձում են, և ես կարծում եմ, որ մենք արժանի ենք այս հաղթանակին»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում BBC-ն: