«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին հոկտեմբերի վերջին նվաճեց «Ոսկե գնդակը»: Փարիզում կայացած արարողությանը Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներ չժամանեցին։
Մադրիդցիները բոյկոտեցին միջոցառումը, երբ իմացան Ռոդրիի հավանական հաղթանակի մասին, այլ ոչ թե Վինիսիուս Ժունիոր-Դանի Կարվախալ զույգից մեկը: Ռոդրին մեկնաբանել է նրանց որոշումը՝ չմասնակցել «Ոսկե գնդակի» արարողությանը։
«Ես չեմ կարող հարգել այդ որոշումը։ Սպորտում և կյանքում կարևոր է հաղթելը։ Բայց ավելի շատ մտածում եմ, թե ինչպես կարողանալ պարտվել: Դա իմ պահն էր, և ես չէի ուզում խոսել ուրիշների մասին»,- ասել է Ռոդրին The Rest is Football-ի փոդքաստում: Նշենք, որ Ռոդրին այժմ ապաքինվում է ծնկի ծանր վնասվածքից: