Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել Վինիսիուս Ժունիորի մասին։
Ակումբը հայտարարել է հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործի հետաքննության արդյունքները։
Փետրվարին «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում անչափահաս երկրպագուն վիրավորել էր բրազիլացուն ռասիստական արտահայտությամ: Հայտարարության մեջ ասվում է, որ երկրպագուն իր նամակում ներողություն է խնդրել Վինիսիուսից։
Հաշվի առնելով, որ տղան դեռ չի հասել չափահաս տարիքին, պայմանավորվածություն է ձեռք բերվել արտադատական փոխհատուցման վերաբերյալ։ Երկրպագուների նկատմամբ սոցիալական և դաստիարակչական միջոցառումներ կձեռնարկվեն։
Տղային նույնպես մեկ տարով կարգելեն մարզադաշտ գնալ, և նա կվճարի տուգանք։