Պեպ Գվարդիոլան՝ «Մանչեսթեր Սիթիի» ձախողումների մասին

«Մանչեսթեր Սիթին» իր վերջին վեց խաղերում հինգ անգամ պարտվել է և մեկ ոչ-ոքի է խաղացել: Թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք թիմը վստահության հետ կապված խնդիրներ ունի:

«Այո, իհարկե։ Չգիտեմ, արդյոք «վստահությունը» ճիշտ բառն է, բայց երբ թափը լավ է, ամեն ինչ միշտ ավելի հեշտ է։ Մենք պետք է ընդունենք ստեղծված իրավիճակը։ Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ սովորելով առաջ գնալ՝ և՛ լավ, և՛ վատ պահերին:

Դեկտեմբերի սկզբին մենք գնում ենք «Էնֆիլդ», և դեռ շատ ամիսներ կան խաղալու համար: Այս ընթացքում շատ լավ բաներ կարող են պատահել, որոնց համար պետք է խաղալ: Կարևորն այն է, թե քանի անգամ ես վեր կենում ընկնելուց հետո»,- լրագրողներին ասել է Գվարդիոլան:

«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ դեկտեմբերի 1-ին։