«Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեի հետ պայմանագրի երկարաձգումը ներկայումս քիչ հավանական է: Այս մասին հայտնում է Abendzeitung-ը։
Սա նշանակում է, որ Սանեի` առաջիկա ամռանը «Բավարիայից» հեռանալու հավանականությունը մեծացել է: Գերմանացի ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան գրանդի հետ նախատեսված է մինչև ընթացիկ ֆուտբոլային մրցաշրջանի ավարտը:
Սանեն 28 տարեկան է և ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ՝ երեք մրցաշարերից յուրաքանչյուրում:
Ֆուտբոլիստը «Բավարիա» է եկել 2020 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիից» անգլիական ակումբին փոխհատուցման չափը գնահատվում է 49 միլիոն եվրո։