Միկել Արտետան՝ Թոմաս Պարթիի ապագայի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է կիսապաշտպան Թոմաս Պարթիի ապագայի մասին։

«Մենք ժամանակ կունենանք իրավիճակը քննարկելու համար։ Փարթին ցուցադրում է հետևողականություն ամենաբարձր մակարդակով, քանի որ նրա ֆիզիկական պատրաստվածությունը դա թույլ է տալիս:

Ես շատ գոհ եմ Թոմասից»,- լրագրողներին ասել է Արտետան։ Թոմաս Պարթին «Արսենալում» է հանդես գալիս 2020 թվականի հոկտեմբերից՝ Մադրիդի «Ատլետիկոյից» տեղափոխվելուց հետո։

Այդ ժամանակից ի վեր կիսապաշտպանը 133 պաշտոնական հանդիպում է անցկացրել, որոնցում գործընկերների կազմում դարձել է 7 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:

Գանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը