«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Մանչեսթեր Սիթիի» վերջին արդյունքների մասին։ Իր վերջին վեց հանդիպումներում Պեպ Գվարդիոլայի թիմը մեկ ոչ-ոքի է խաղացել և հինգ խաղում պարտվել է:
«Բոլոր թիմերն իրենց քայլն են անում: «Մանչեսթեր Սիթիի» համար դա շատ տարօրինակ է, քանի որ նման բան նրանց հետ չի եղել արդեն ինը տարի: Սա շատ բան է խոսում այն մակարդակի և միջավայրի մասին, որում մենք հայտնվել ենք:
Այս մակարդակում հաղթելը շատ դժվար է։ Որպեսզի ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես պետք է, դուք պետք է կատարյալ լինեք»,- ասել է Արտետան մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մանչեսթեր Սիթին» դեկտեմբերի 1-ին արտագնա խաղում կխաղա «Լիվերպուլի» հետ