«Լիվերպուլը» լուրջ կորուստ ունի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ

«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն սոցցանցերում հայտնել է, որ որոշ ժամանակով դուրս է մնալու շարքից: Տեղեկությունը հաստատել են ակումբից։

«Այնքան ցավալի է այս վնասվածքը ստանալ հենց չորեքշաբթի երեկոյան հիանալի խաղի վերջում: Մենք հիմա սկսում ենք վերականգնման գործընթացը, բայց մի բան խոստանում եմ, որ կվերադառնամ և նորից կլինեմ իմ լավագույն մարզավիճակում:

Շնորհակալություն «Էնֆիլդում» զարմանալի աջակցության համար: Մենք կշարունակենք առաջ շարժվել, և ես կաջակցեմ թիմին ամեն քայլափոխի»,- գրել է Կոնատեն: