Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Լա Լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Լա Լիգայի կայքը։
Նոյեմբերին բրազիլացի հարձակվողը մասնակցել է Իսպանիայի առաջնության երկու հանդիպման, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորը խաղադաշտ է դուրս եկել 18 խաղում, դարձել 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։