Հանս-Դիտեր Ֆլիկը պատմել է, թե ինչպես են իրեն վերաբերվում Բարսելոնայի փողոցներում տեսնելիս

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ակումբի մասին, որն այսօր նշում է իր 125-ամյակը։

«Կարծում եմ՝ սա ֆանտաստիկ ակումբ է։ Անհավատալի։ Ես արդեն ասել եմ, թե ժամանելուց հետո որքան տպավորված եմ: Ինձ շատ է դուր գալիս, որ մենք աշխատում ենք մեծ ազատությամբ, անում ենք այն, ինչ մեզ պետք է։

Սա շատ դրական հանգամանք է։ Նույնիսկ երբ ես քայլում եմ Բարսելոնայի փողոցներով, մարդիկ ինձ շատ լավ են վերաբերվում, մարդիկ շատ բարի են։ Այստեղ աշխատելը շատ հաճելի է:

Կարող եմ հաստատել, որ «Բարսելոնան» ավելին է, քան ակումբ»,- լրագրողների հետ զրույցում իր կարծիքն է կիսել Ֆլիկը: