Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Մանֆրեդ Ուգալդեն կարող է Ռուսաստանի Պրեմիեր Lիգայից տեղափոխվել Անգլիա։
Ինչպես հայտնում է ինսայդեր Էկրեմ Կոնուրը, չորս ակումբներ հետաքրքրված են նրա ծառայություններով: Խոսքը «Բրենտֆորդի», «Բրայթոնի», «Բորնմութի» և «Քրիսթալ Փելասի» մասին է։
«Ակրոնի» և «Լոկոմոտիվի» դեմ «Սպարտակի» վերջին հանդիպումներին ներկա են եղել վերոնշյալ ակումբների սկաուտները։ Հիշեցնենք, որ «երկաթուղայինների» հետ դերբիում Ուգալդեն պոկեր ձևակերպեց։
Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մանֆրեդն անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։