Եվրոպա Լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրում «Թոթենհեմ» – «Ռոմա» խաղն ավարտվեց 2:2 հաշվով։
Խաղի հաշիվը բացվեց 5-րդ րոպեին, Յոն Մին Սոնի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ։
20-րդ րոպեին Էվան Նդիկան հռոմեացիների կազմում հավասարեցրեց խաղի հաշիվը։
34-րդ րոպեին Բրեննան Ջոնսոնը առաջ մղեց «Թոթենհեմին», իսկ 91-րդ րոպեին «Ռոմային» պարտությունից փրկեց Մատս Հումելսը։