«Բայերը» ակտիվացրել է Ֆլորիան Վիրցի նոր պայմանագրի քննարկման գործընթացը։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ լևերկուզենցիները քննարկում են կիսապաշտպանի հետ նոր պայմանագիր ստորագրելու հնարավորությունը։
Նշվում է, որ «Բայերին» նման քայլի է ստիպել «Բավարիայի» և «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունը, որոնց ներկայացուցիչները կապ են հաստատել Ֆլորյանի հոր և գործակալ Հանս Վիրցի հետ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականը։ Ակումբը նախատեսում է այն երկարաձգել առնվազն մեկ տարով։ Եթե համաձայնություն ձեռք չբերվի, ակումբը կնախընտրի վաճառել Վիրցը հաջորդ ամառ, քանի որ նրա գինը կնվազի 2026 թվականին: