«Բավարիայի» ֆուտբոլիստին տուգանել են հարբած վիճակում մեքենա վարելու համար

Մյունխենի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսին տուգանել են հարբած վիճակում մեքենա վարելիս, հայտնում է Blick-ը։

Դա տեղի է ունեցել գիշերը Մյունխենում։ Այժմ 24-ամյա պաշտպանին սպառնում է 500 եվրո տուգանք և մեկ ամսով վարորդական իրավունքից զրկում։

Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր պաշտոնական մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման։ Դրանցում նա երեք գոլային փոխանցում է կատարել։ Կանադայի հավաքականի ձախ պաշտպանը միացել է «Բավարիային» հինգ տարի առաջ կանադական «Վանկուվեր Ուայթքեպսից» տեղափոխվելուց հետո: