«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը հաջորդ խաղում կընդգրկվի թիմի հայտացուցակում։ 17-ամյա ֆուտբոլիստը ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է շարք վերադառնալ։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, Հանս-Դիտեր Ֆլիկը Յամալին կընդգրկի Լա Լիգայի «Լաս Պալմասի» հետ նոյեմբերի 30-ին կայանալիք հանդիպման հայտացուցակում։
Ցուցակում կլինի նաեւ Ֆերան Տորեսը, ով վնասվածքի պատճառով մեկ ամսից ավել խաղադաշտ դուրս չի եկել։ Լամին Յամալը կոճի վնասվածքի պատճառով բաց է թողել «Բլաուգրանայի» վերջին երեք հանդիպումները:
Այս մրցաշրջանում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում նա 16 խաղում 6 գոլ և 8 գոլային փոխանցում է կատարել: