Այս շաբաթ «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայում 2։0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։ Խաղից հետո «Լոս Բլանկոսի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը նշել է, որ «Լիվերպուլն» այս պահին Եվրոպայի լավագույն թիմն է։
Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Արնե Սլոտը պատասխանել է անգլիացու խոսքերին։
«Եթե Բելինգհեմը նկատի ունի մեր արդյունքները Չեմպիոնների լիգայում, ապա մենք առաջին տեղում ենք, և ճիշտ է, որ այս հինգ հանդիպումներում մենք ավելի լավն ենք եղել:
Բայց ես դա արդեն ասացի երեկ երեկոյան և նորից կասեմ. Եվրոպայի լավագույն թիմը դեռևս Մադրիդի «Ռեալն» է, քանի որ նրանք անցյալ տարի հաղթել են Չեմպիոնների լիգան:
Ով այս մրցաշրջանում հաղթի այս մրցաշարում, կկարողանա իրեն լավագույնն անվանել։ Մենք մինչ այժմ ընդամենը հինգ խաղ ենք անցկացրել»,- լրագրողներին ասել է Սլոտը: