«Արսենալի» առաջիկա 13 հանդիպումներից 12-ը, ներառյալ արտագնա հանդիպումները, կկայանան Լոնդոնում։ «Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է այս մասին։
«Քիչ ճանապարհորդելը միշտ ավելի լավ է: Անհավատալի է, որ մոտակայքում այդքան շատ հանդիպումներ են անցկացվելու: Կարծում եմ՝ սա մեզ կօգնի՝ հաշվի առնելով, որ այս ընթացքում մեծ թվով խաղեր են լինելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր կարծիքն է հայտնել է Միկել Արտետան։
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 30-ին, «Արսենալը» արտագնա հանդիպում կանցկացնի «Վեսթ Հեմի» հետ։