Տիագո Մոտան անդրադարձել է «Ասթոն Վիլայի» դեմ հանդիպմանը

Թուրինի «Յուվենտուսի» մարզիչ Տիագո Մոտան խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի «Ասթոն Վիլայի» հետ հանդիպման ոչ-ոքի արդյունքի մասին։

«Մենք միշտ ցանկանում ենք հաղթել։ Առջևում ևս երեք խաղ կա, որոնցում կարող ենք նվաճել հաջորդ փուլի ուղեգիր։ Այս հանդիպումներից յուրաքանչյուրում մենք պետք է առավելագույնը տանք:

Պետք է խաղադաշտ դուրս գանք և խաղանք միայն հաղթանակի համար»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։