Տիագո Մոտտա․ «Մենք շարունակում ենք խաղալ ամուր և հավասարակշռված»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտտան խոսել է «Ասթոն Վիլայի» հետ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի հանդիպման մասին (0։0)։

«Մենք շարունակում ենք խաղալ ամուր և հավասարակշռված։ «Ասթոն Վիլան» վտանգավոր է արագ հակագրոհների ժամանակ և հեռահար նետումներով փնտրում է իր հարձակվողին, բայց մենք թույլ չենք տվել հաճախակի դա անել։ Ակնհայտ է, որ մենք ինքներս շատ պահեր չստեղծեցինք, բայց դա արվեց, որպեսզի «Ասթոն Վիլային» չտրամադրենք այն տարածքը, որի վրա հույսը դնում էին։ Մենք շարունակում ենք պայքարը փլեյ-օֆֆի համար։

Մենք ցանկանում ենք անընդհատ հաղթել։ Մնացել է ընդամենը երեք հանդիպում հաջորդ փուլ դուրս գալու համար։ Սա կարևոր կետ է։ Մենք պետք է առավելագույնը տանք յուրաքանչյուր խաղում։ Պետք է դուրս գաս խաղադաշտ քո գաղափարներով և փորձես հաղթել»,- Մոտտայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։