Հայտնի է՝ Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը։ Լևերկուզենի «Բայերի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։

Հիշեցնենք, որ «Զալցբուրգի» հետ վերջին խաղում (5։0) գերմանացին դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Մրցանակի համար պայքարում էին նաև «Ատալանտայի» ֆուտբոլիստ Մատեո Ռետեգին, ՊՍՎ-ի հարձակվող Մալիկ Թիլմանը և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը։