Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի հինգ խաղից հետո Մադրիդի «Ռեալը» վեց միավորով 24-րդ տեղում է՝ անկման գոտուց մեկ քայլ հեռու։
Նշենք, որ ութ տուրից հետո 25-րդ կամ ավելի ցածր տեղը զբաղեցրած ակումբները չեն կարողանա մասնակցել եվրագավաթների գլխավոր մրցաշարի փլեյ-օֆֆին։
Մրցաշարի խմբային փուլի մնացած երեք խաղերում թիմը պետք է մրցի «Ատալանտայի», «Ռեդ Բուլ Զալցբուրգի» և Բրեստի» հետ։
Հիշեցնենք, որ ընդհանուր փուլի ավարտին առաջին ութ թիմերը ուղղակիորեն դուրս կգան Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ։ Իններորդից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կխաղան փլեյ-օֆֆ փուլում՝ մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու համար։ Այս պահին մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը», որը վաստակել է 15 միավոր։ «Ինտերը» 13 միավորով երկրորդ տեղում է։ «Բարսելոնան» 12 միավորով երրորդ տեղում է։