Սեպտեմբերին «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ասաց, որ թիմը սկսել է ավելի լավ հանդես գալ Հանս-Դիտեր Ֆլիկի օրոք։
Շատերը դա ընդունեցին որպես նախկին մարզչի՝ Չավիի հասցեին անուղղակի քննադատություն:
Այժմ Պեդրին պարզաբանել է իր խոսքերը.
«Մեր մարզումները մարզասրահում փոխվել են։ Չեմ ուզում ասել, որ նախկինում չէինք աշխատում։
Մարդիկ սկսեցին ասել, որ ես ասացի, որ մենք չենք աշխատել Չավիի հետ: Սա սուտ է։ Մենք պարզապես այլ կերպ ենք աշխատում, և այս ճանապարհն ինձ ավելի է սազում»,- լրագրողներին ասել է Պեդրին:
Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի հինգերորդ տուրում սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթել է «Բրեստին»։