«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Բաբելը մեկնաբանել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագան։ Հակադոպինգային կանոնները խախտելու համար ֆրանսիացու որակազրկման ժամկետը կլրանա մարտին։
«Կարծում եմ՝ Պոգբան լավ ձեռքբերում կլիներ Պրեմիեր Լիգայի ակումբի համար։ Հարցն այն է, թե որ թիմը: Կարծում եմ՝ Պոգբան կարող է խաղալ «Ֆուլհեմում», որտեղ ճնշումն այնքան էլ բարձր չէ, որքան «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ոչ թե այն պատճառով, որ Պոգբան չի կարողանա հաղթահարել ճնշումը, այլ այն պատճառով, որ նրա վրա ճնշումը շատ ուժեղ կլինի»,- Բաբելի խոսքերն է մեջբերում Instant Casino-ը։
Հիշեցնենք, որ 31-ամյա Պոգբան վերջերս «Յուվենտուսի» հետ պայմանագիրը խզելուց հետո ազատ գործակալի կարգավիճակ է ձեռք բերել։