Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը խոսել է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին արժանանալու մասին։
«Ինձ համար մեծ պատիվ է նման մրցանակի արժանանալը։ Շատ ուրախ եմ, երազանքս իրականացավ։ Իհարկե, պետք է նշեմ իմ թիմակիցներին՝ ինչպես «Բարսելոնայում», այնպես էլ Իսպանիայի հավաքականում։ Սա անհավանական տարի էր, որն ավարտվում է անհավատալի կերպով»,- Յամալի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշենք, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստը երրորդ տարին անընդմեջ արժանանում է այս մրցանակին։ Յամալն ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով վեց գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։