Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել թիմի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի վնասվածքի վերաբերյալ։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի «Լիվերպուլի» հետ խաղում (0։2)։
«Այսօր ակումբի բժշկական ծառայության կողմից մեր ֆուտբոլիստ Էդուարդո Կամավանգի հետազոտումից հետո նրա մոտ ախտորոշվել է ձախ ոտքի բիսեպսի ազդրի վնասվածք»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիացին բաց կթողնի 2-3 շաբաթ։