Չորեքշաբթի երեկոյան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» 0:2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»:
Մադրիդցիների հարձակվող Կիլիան Մբապեն կարող էր շրջել խաղը «Էնֆիլդում», սակայն նա վրիպեց 11 մետրանոցից: Արքայական ակումբի նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը մեկնաբանել է այս ամենը։
«Դա պատահում է։ Ես էլ 11 մետրանոց չխփեցի։ Յուրաքանչյուրը 11 մետրանոցից վրիպել է: Ափսոս, որ այժմ Մբապեի համար ամեն ինչ լավ չի ընթանում։ Իր լավ մարզավիճակում նա լավագույնն է աշխարհում»,- ասել է Բեյլը TNT Sports-ին: