Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը միակ մարդն էր մադրիդյան ակումբում, ով ցանկանում էր ձեռք բերել Կիլիան Մբապպեին այս ամառ, հայտնում է The Giardian-ը։
Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվողը ՊՍԺ-ից հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։
Ըստ աղբյուրի՝ ի տարբերություն 2022-ի, երբ «Ռեալում» միակարծիք էր Մբապպեի հարցում, բայց ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգման պատճառով տրանսֆերը չկայացավ, 2024-ին միայն Պերեսը, ով հրաժարվեց լսել հակառակ կարծիքը, մտածում էր Մբապպեի հետ պայմանագիր կնքելու մասին։
Մադրիդի «Ռեալում» իր առաջին մրցաշրջանում Մբապպեն 18 խաղում դարձել է 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։