Էդուարդո Կամավինգան վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալում» հանդես եկող ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասվածք է ստացել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի «Լիվերպուլի» հետ հանդիպման ժամանակ։

22-ամյա կիսապաշտպանը փոխարինվել է երկրորդ խաղակեսի սկզբում։ Կամավինգան լքեց խաղադաշտը կաղալով և անհանգստություն զգալով ձախ ոտքի հետևի մասում:

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Էդուարդոն բուժզննում կանցնի, որի արդյունքներով կորոշվի նրա վերականգնման ժամկետը։