Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղում հարձակվող Կիլիան Մբապպեի չիրացրած 11 մետրանոցի մասին։
«Ամբողջ թիմը աջակցում է Մբապեին. Նա շուտով կշրջի ալիքը: Կիլիանը հիանալի ֆուտբոլիստ է, մենք պետք է համբերատար լինենք։ Նա լավ է դիմակայում ճնշմանը և հարմարվում է թիմին:
Մենք նրա հետ ենք»,- իտալացի մասնագետի խոսքերը իր սոցցանցերում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։