«Բենֆիկայի» 36-ամյա արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի՝ «Մոնակոյի» հետ խաղում (3։2) երկու գոլային փոխանցում է կատարել և լավագույն գոլային փոխանցումների ցուցակում զբաղեցրել երկրորդ տեղը մրցաշարի պատմության մեջ։
Այսպիսով, արգենտինացին եվրագավաթների գլխավոր մրցաշարում արդեն ունի 41 գոլային փոխանցում, ինչի շնորհիվ շրջանցել է Լիոնել Մեսսիին, ով ունի 40 գոլային փոխանցում։ Չեմպիոնների Լիգայի ռեկորդակիրը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 42 գոլային փոխանցումով։
2024/2025 մրցաշրջանի բոլոր մրցաշարերում անցկացրած 16 հանդիպումներում կիսապաշտպանը դարձել է ութ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։