Նոյեմբերի 26-ին և 27-ին կայացել են Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի 18 հանդիպում, որոնցում թիմերը խփել են 67 գոլ։
Ինչպես հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, այս ցուցանիշը ռեկորդային է մրցաշարի պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր Չեմպիոնների Լիգայի 2000/2001 մրցաշրջանի 1-ին տուրում, երբ 16 հանդիպումներում խփվեց 63 գոլ։
Նշենք, որ նոյեմբերի 26-ին 5-րդ տուրի առաջին ինը խաղերում խփվել է 40 գոլ, ինչը մրցաշարի պատմության մեջ երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է մեկ խաղային օրվա ընթացքում։
Այս պահին մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը», որը վաստակել է 15 միավոր։ «Ինտերը» 13 միավորով երկրորդ տեղում է։ «Բարսելոնան» 12 միավորով երրորդ տեղում է։