Եվրոպական ֆուտբոլում ընթանում են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի հանդիպումները։
Մյունխենի «Բավարիան» հյուրընկալեց ՊՍԺ-ին, և կրկին ուժեղ գտնվեց ֆրանսիացիներից։
Սա Մանուել Նոյերի 150-րդ հանդիպումն էր եվրոպական մրցաշարերում: Դարպասապահների թվում ավելի շատ հանդիպում ունեն անցկացրած միայն իսպանացի Իկեր Կասիլյասը` 179, իտալացի Ջանլուիջի Բուֆոնը` 159, իսպանացի Պեպե Ռեյնան` 157:
Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը Մյունխենի «Բավարիայում» է հանդես գալիս 2011 թվականից: