Լամին Յամալը արժանացել է «Golden Boy» մրցանակին

17-ամյա կիսապաշտպան Լամին Յամալը, ով հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնայում» և Իսպանիայի հավաքականում, արժանացել է Golden Boy մրցանակին։

Այս մրցանակը շնորհվում է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը, «Բարսելոնայի» աստղը հեղինակավոր անհատական ​​մրցանակը ստացել է այսօր` նոյեմբերի 27-ին։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Golden Boy մրցանակի դափնեկիր էր դարձել Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Լամինը մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով հինգ գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ: