ՊՍԺ-ի հենակետային կիսապաշտպան Վիտինյան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի Մյունխենի «Բավարիայի» հետ արտագնա հանդիպումից հետո մեկնաբանել ՊՍԺ-ի պարտությունը։
«Դժվար հանդիպում էր, Մեր թիմը տվեց առավելագույնը: Առանց հեռացման խաղը կարող էր բոլորովին այլ լինել: Ես երբեք չեմ դադարում հավատալ մեր թիմին։
Մենք ունակ ենք հաղթել առաջատար մրցակիցներին։ Այնուամենայնիվ, առայժմ մեր բախտը չի բերում այս Չեմպիոնների լիգայում»,- ասել է պորտուգալացին Canal+-ի եթերում:
ՊՍԺ-ն չորս միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 26-րդ տեղը: Ինչ վերաբերում է «Բավարիային», ապա գերմանական գրանդը գտնվում է 11-րդ հորիզոնականում։