«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին գոհ է մնացել իր թիմի ցուցադրած խաղից ՊՍԺ-ի դեմ խաղում (1:0):
Տանտերերը առավելություն ստացան 38-րդ րոպեին Կիմ Մին Ջեի դիպուկ հարվածի շնորհիվ։ Երկրորդ խաղակեսի սկզբում մյունխենցիների խնդիրը հեշտացավ Ուսման Դեմբելեի հեռացմամբ։
«Իհարկե, գոհ եմ: Առաջին խաղակեսում մենք շատ լավ էինք պրեսինգ անում, կարգապահությունը նույնպես լավ էր։
Միգուցե մենք կարող էինք մեկ-երկու գոլ էլ խփել, բայց արդյունքը, այնուամենայնիվ, լավ էր։ ՊՍԺ-ի մարտավարությունն առանց հարձակվողների ինձ չզարմացրեց», – ասել է «Բավարիայի» մարզիչը Prime Video-ին տված հարցազրույցում: