Տիբո Կուրտուան ​​խոսել է իր ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​խոսել է իր ապագայի մասին։ 32-ամյա բելգիացու պայմանագիրն «Արքայական» ակումբի հետ ավարտվում է 2025/26 մրցաշրջանի ավարտին։

«Որտե՞ղ եմ ես ինձ տեսնում տասը տարի հետո։ Ցավոք, մինչ այդ ես կավարտեմ կարիերաս։ Հուսով եմ՝ ինչ-որ կերպ կապված կլինեմ Մադրիդի «Ռեալի» հետ։ Երևի պաշտոն ստանամ երիտասարդական ակադեմիայում կամ ինչ-որ բան անեմ՝ կապված դարպասապահների պատրաստության հետ։ Ինձ դա հետաքրքրում է»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Madrid Xtra-ն։

Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուան ​​Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։