«Golden boy» մրցանակի վերջին չորս դափնեկիրները «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ են

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը չորեքշաբթի օրը արժանացել է Golden Boy մրցանակին։

Սա մրցանակ է, որը Tuttosport-ը հանձնում է Եվրոպայի լավագույն երիտասարդ մինչև 21 տարեկան ֆուտբոլիստին՝ 2003 թվականից սկսած։

Եթե ​​վերցնենք վերջին չորս տարիները, ապա այս մրցանակը երեք անգամ նվաճել են «Բարսելոնայի» ներկայացուցիչները։ 2021 թվականին մրցանակը շնորհվել է Պեդրիին, իսկ 2022 թվականին՝ Գավին։

Իսկ այժմ մրցանակին է արժանացել Լամին Յամալը։ Ընդհանուր առմամբ։

Ինչ վերաբերում է նախորդ տարվան, ապա մրցանակը նվաճել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։