Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում 100 գոլի սահմանագիծը հատելը։
«Ես շատ ուրախ եմ: 100 գոլը գեղեցիկ ցուցանիշ է, բայց ես արդեն 101 գոլ եմ խփել։ Չէի էլ մտածում, որ Չեմպիոնների լիգայում կարող եմ 100-ից ավելի գոլ խփել։
Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն մակարդակի վրա լինելը հիանալի է»,- լեհ ռմբարկուի խոսքերն է փոխանցում Marca պարբերականը։