ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն կարող է տեղափոխվել Լա Լիգա, հաղորդում է Todofichajes-ը։
Լրագրողների տեղեկություններով՝ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Արքայական ակումբը պաշտպանական գծի հետ կապված խնդիրներ ունի և ուժեղացումներ է փնտրում։
Կիմպեմբեի թեկնածությունը համարվում է ակումբի առաջնահերթություններից մեկը։ Պրեսնելի պայմանագիրը փարիզյան հսկայի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը:
Transfermarkt պորտալը պաշտպանի շուկայական արժեքը գնահատում է ինը միլիոն եվրո: