ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի թոփ-8-ում հայտնվելու շանս չունի

«Պարի Սեն Ժերմենը» մրցաշարի ընդհանուր փուլի արդյունքներով Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու հնարավորություն չունի, հայտնում է Opta վիճակագրական պորտալը։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի՝ լավագույն ութնյակում հայտնվելու շանսերը զրոյական են, մինչդեռ փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը՝ 9-ից 24-րդ տեղերը գրավելով, կազմում է 55%:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով (0:1) պարտվեց Մյունխենի «Բավարիային»:

Հինգ խաղերից հետո ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի մրցաշարային աղյուսակում չորս միավորով զբաղեցնում է 26-րդ տեղը։ Ֆրանսիական ակումբը ութերորդ տեղից հետ է մնում յոթ միավորով։