Պեդրի․ «Ես բազմիցս ասել եմ սա»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին պատասխանել է ակումբի ճամբարում իր ապագայի մասին հարցին։

«Ես բազմիցս ասել եմ սա։ «Բարսելոնան» այն ակումբն է, որտեղ ես ցանկանում եմ ընդմիշտ մնալ», – ասել է 22-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» հետ զրույցում:

Պեդրիի և «Բլաուգրանայի» միջև գործող աշխատանքային պայմանագիրը գործում է մինչև 2026 թվականի կեսերը: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է «Բարսելոնայի» 19 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Լա Լիգայի 14 խաղից հետո Հանս-Դիտեր Ֆլիկի սաները աղյուսակի առաջին տեղում են։