Պաուլո Ֆոնսեկա․ «Նա գիտի, թե ինչու մեկնարկային կազմում չէր»

Եվրոպայում ընթանում են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի հանդիպումները։

Իտալական «Միլանը» հյուրընկալվելիս հաղթեց «Սլովանին» ։ Պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն հերթական անգամ պահեստայինների նստարանին էր, սակայն ավելի ուշ հայտնվեց խաղադաշտում։

Խաղից հետո ակումբի մարզիչ Պաուլո Ֆոնսեկան լրագրողներին վստահեցրել է, որ Լեուն գիտի, թե ինչու և ինչու է ավելի ուշ հայտնվում խաղադաշտում։

«Ես միշտ այդ բաները քննարկում եմ Լեաույի հետ։ Նա գիտի, նա հասկանում է: Եվ ես գոհ եմ նրանից, և ամենից ինչ տեսնում եմ խաղադաշտում, երբ նա փոխարինման է դուրս գալիս»,- Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը: