Ժոաու Նեվեշ. «Մենք միասնական ենք ցանկացած դեպքում

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժոաո Նևեշը մեկնաբանել է ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի բաց թողած միակ գոլը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում։

«Մեր բաց թողած գոլը Սաֆոնովի մեղքով չէ. Սա թերացում է ամբողջ թիմի կողմից: Նույն կերպ, եթե ֆուտբոլիստը գոլ է խփում, ապա դա թիմային է։ Մենք միասնական ենք մնում, ինչ էլ որ լինի»,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը: