Յան Զոմմերն անդրադարձել է «ՌԲ Լայպցիգի» դեմ հանդիպմանը

Միլանի «Ինտերի» դարպասապահ Յան Զոմմերը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղում գերմանական «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ նվազագույն հաղթանակի մասին։

«Ընդմիջումից հետո որոշ դժվարություններ ունեցանք։ Մենք հաջող պաշտպանվեցինք ու միայն մեկ գոլ խփեցինք։ Լարվածությունը թոթափելու համար անհրաժեշտ էր երկրորդ գնդակը:

Մենք կարողացանք կարևոր երեք միավոր վաստակել։ Թիմային աշխատանքի շնորհիվ «Ինտերը» կարողացավ հերթական չոր հանդիպումն անցկացնել»,- շվեյցարացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Սիմոնե Ինձագիի թիմը վաստակեց 13 միավոր և գլխավորեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակը։